Ֆրանսիայում կալանավորը փախել է բանտից և ազատել բոլոր բանտարկյալներին
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սեկեդան քաղաքի կալանավայրից բանտարկյալ է փախել, որը փախուստի ժամանակ նախ պատանդներ է վերցրել, ապա հինգ պայթյուն իրականացրել և հեռացել՝ ազատելով բոլոր կալանավորներին։
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru կայքը, Ռեդուան Ֆաիդը պատանդ է վերցրել կալանավայրի չորս հսկիչների, որից հետո պայթեցրել է ներսի դռներն ու անհետացել։
Փախուստը տեղի է ունեցել 30 րոպեի ընթացքում։
Ռեդուան Ֆաիդը Սեկեդանին բանտում հայտնվել էր զինված մի հարձակմանը մասնակից լինելու կասկածանքով։ Հարձակման հետևանքով քաղաքային իշխանության 26-ամյա մեր ներկայացուցիչ էր զոհվել։










