Զոմբիների համար օծանելիք է ստեղծվել
Ամերիկացի պարֆյումերը երկու նոր բույր է ստեղծել, որոնք թույլ կտան մահացածների հոտը ավելի տանելի դարձնել, գրում է orange.co.uk-ը:
Նյույորքյան «Demeter Fragrance Library» օծանելիք վաճառող ընկերությունը պնդում է, որ «Zombie for Him» և «Zombie for Her» օծանելիքի բույրերը հնարավորություն կտան «տանելի դարձնել մեռելների հոտը»:
«Zombie for Him»-ը չոր տերևների , սնկի, բորբոսի, մամուռի և հողի համադրությունն է, մինչդեռ «Zombie for Her»-ը ավելի նուրբ տեսակն է՝ համակցված գինու նստվածքի բույրով:
Համենայն դեպս, նոր բույրերը զարմանալիորեն դրական արձագանք են ստացել օգտագործողների կողմից, ովքեր հրապարակել են իրենց կարծիքները «Demeter» ընկերության կայքում:










