Սիրիայում ռմբակոծությունների հետևանքով 16 մարդ է զոհվել
Կառավարական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 16 մարդ: Այս մասին հայտնում են ընդդիմության ներկայացուցիչները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ Syrian Observatory for Human Rights-ի, ռմբկածության են ենթարկվել ապստամբների վերահսկողության տակ գտնվող Հասակա նահանգի Հադդադ գյուղի մոտակայքում գտնվող շրջանները: Զոհվածների թվում կա 3 կին և 2 երեխա, հաղորդում է BBC-ին:
Պաշտոնական տվյալներ և մեկնաբանություններ չկան:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվում է իշխանությունների և զինված ընդդիմության միջև ծագած հակամարտությունը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս բախումների հետևանքով զոհվել է շուրջ 70.000 մարդ, իսկ փախստականների թիվը հասնում է 1 միլիոնի:










