Վենետիկում ժամանակավորապես արգելվել են մոտորանավակով զբոսանքները

23:58 • 14.04.13

Վենետիկի քաղաքապետարանը կիրակի օրը ժամանակավորապես արգելել է մոտորանավակների օգտագործումը քաղաքի կենտրոնական «Գրանդ կանալ» ջրանցքում, հաղորդում է Forbes.ru-ն՝ հղում կատարելով BBC-ի ռուսական ծառայությանը: Նման արգելք առաջին անգամ է ներկայացվում: 

 

Այսկերպ կառավարությունը ցանկանում է նվազեցնել աղմուկը և կրճատել ջրանցք լցվող բենզինի քանակը: Դրանից զատ, մոտորանավակների առաջացրած ալիքները վնաս են հասցնում «Գրանդ կանալ» ջրանցքի ափերին գտնվող պատմական շինություններին: