Սյունիքում «Օպելն» ու «Մերսեդեսը» բախվել են, ինչի արդյունքում վերջինս ամբողջությամբ այրվել է. կա 7 վիրավոր
Ապրիլի 13-ին, ժամը 19.14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան - Սառնակունք ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Սիսիան - Սառնակունք ավտոճանապարհի 20-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 33 ԼՏ 874 պետհամարանիշի և «Օպել» մակնիշի 29 ԼՍ 504 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով բռնկվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.48-ին, մարվել` 20.08-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1959թ. ծնված Սեյրան Վարդանյանը, ուղևորուհի` 1959թ. ծնված Լուսինե Վարդանյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ`1967թ. ծնված Ռոբերտ Սարգսյանը, ուղևորներ`1968թ. ծնված Բաբկեն Աղաջանյանը, 1988թ. ծնված Իրինա Պետրոսյանը, 1978թ. ծնված Արման Համբարձումյանը և 1988թ. ծնված Կարեն Պետրոսյանը տեղափոխվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Ա. Համբարձումյանը, Ռ. Սարգսյանը և Կ. Պետրոսյանը տեղափոխվել են ՀՀ Պն թիվ 70011 զինվորական հոսպիտալ:
Ըստ բժիշկների`տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:










