Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին, 45-ամյա կինը հոսպիտալացվել է

18:12 • 14.04.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 16.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Հրազդան քաղաքի ճանապարհային ոստիկանության պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնության բրիգադ:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան - Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին «ՎԱԶ 2102» մակնիշի 21 ԼՕ 127 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Երվանդ Մամյան, ծնվ.1964 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչից ուղևոր Նատաշա Մամյանը (ծնվ.1968թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ - փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: