Ռոման Աբրամովիչը 7-րդ անգամ հայր է դարձել

10:10 • 15.04.13

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը, հայր է դարձել 7-րդ անգամ։ Ինչպես հայտնում է Tatler-ը, նրա քաղաքացիական կինը՝ Դարյա Ժուկովան, Նյու Յորքի Ռուզվելտի անվան հիվանդանոցում աղջիկ է լույս աշխարհ բերել։

 

Երջանիկ ծնողներն իրենց համատեղ 2-րդ երեխային որոշել են անվանակոչել Լեյա։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ Ժուկովան ծննդաբերել է անցած երկուշաբթի, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն այժմ։

 

Նշենք, որ Ամբրամովիչը ներկայիս և նախկին 2 ամուսնություններից  ունի 7 երեխա՝ 3 տղա, 4 աղջիկ։