Ահմադինեժադը մեկնել է «ուրանային» շրջագայության
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր սկսում է իր աֆրիկյան շրջագայությունը, որի շրջանակներում կայցելի նաև Նիգեր՝ աշխարհում ուրանի ամենախոշոր հանքավայրերից մեկը։
Ինչպես նշում է Russia Today-ը, Ահմադինեժադը սկզբում կանգ կառնի Բենինում, որի տարածքով Նիգերն արտահանում է իր ուրանը, իսկ դրանից հետո կայցելի այդ արժեքավոր նյութն արտահանող երկիրը։ Այնուհետև իսլամական պետության ղեկավարը կմեկնի Գանա, որը ոսկու և կակաոյի արտադրման կենտրոններից մեկն է։
Իրանին ուրանն անհրաժեշտ է խնդրահարույց միջուկային ծրագրի իրականացման համար, ինչի կապակցությամբ պաշտոնական Թեհրանը պնդում է, որ այն բացառապես խաղաղ բնույթ է կրում։ Ընդամենը մի քանի օր առաջ Ահմադինեժադը կարգադրել էր գործի դնել 5 նոր ռեակտոր՝ ընդգծելով, որ «Իրանն արդեն ստացել է միջուկային տերության կարգավիճակ, և ոչ ոք իրավասու չէ վիճարկել դա»։










