Վրաստոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց հայկական համայնքը բողոքի ցույց է կազմակերպել

00:00 • 15.04.13

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առաջ Վրաստանում բնակվող հայկական համայնքը բողոքի ցույց է անցկացրել, որի կազմակերպիչը «Վրաստանի հայկական համայնք» ոչ պետական կազմակերպությունն է, հայտնում է Грузиа Online-ը:


Ցուցարարները հիշատակել են 1915-ին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը՝ պահանջելով թուրքական իշխանություններից պատասխան տալ հայերի ցեղասպանությունը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ նրանք կոչ էին անում վրացական իշխանություններին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:


Ինչպես հայտնել է «Վրաստանի հայկական համայնքի» անդամներից մեկը՝ Ալեքսանդր Օհանյանը, Թուրքիան մեղավոր է հայերի նկատմամբ կատարած կոտորածների համար, և հայերն իրավունք ունեն և շարունակելու են պահանջել այն, ինչ իրենց է պատկանում:


Բողոքի ցույցին մասնակցել են նաև «Իրակլի Երկրորդի Համայնք» ոչ պետական կազմակերպության անդամները, ովքեր նախորդ շաբաթ կոչ էին արել իշխանություններին ընդունել Հակոց Ցեղասպանությունը: