Facebook-ում փակել են Իտալիայի նախագահին վիրավորող էջերը

10:06 • 15.04.13

Իտալական ոստիկանությունը փակել է Facebook սոցիալական ցանցում երկրի ղեկավար Ջորջո Նապոլիտանոյին վիրավորող էջերը, հայտնում է euromag.ru-ն։ 

 

Գործողությունն իրականացրել է իտալական ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, որը վերահսկում է համացանցի տեղեկատվությունը։


Ոստիկանությունը միաժամանակ մի քանի քաղաքներում՝ Նեապոլ, Հռոմ, Բարի, Պեզարո և Սպեցիա, հայտնաբերել է «Ես ատում եմ Ջորջո Նապոլիտանոյին» և «Անջատե՛նք Ջորջո Նապոլիտանոյին» խմբերի հեղինակներին և մեղադրանք ներկայացրել նրանց։