Facebook-ում Մուհամեդ մարգարեին վիրավորած թուրքն ազատազրկման է դատապարտվել

12:49 • 15.04.13

Ստամբուլի դատարանը Facebook-ի միջոցով Մուհամեդ մարգարեին վիրավորած մի երիտասարդի 6-ամսյա ազատազրկման է դատապարտել։


Ինչպես տեղեկացնում է «Ռադիկալ»-ը, երիտասարդի դեմ բողոք էր ներկայացրել սոցիալական ցանցի մեկ այլ թուրք օգտատեր։


Տղամարդը, ով չնայած բազմաթիվ անգամներ դատարան ցուցմունք տալու է հրավիրվել, այդպես էլ չի ներկայացել։

 

Ստամբուլի դատախազության կողմից պատրաստված մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ 29-ամյա կասկածյալը սոցիալական ցանցում հայհոյել է Մուհամեդին։
 

Նա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 216/3 հոդվածով՝ ժողովրդի մի մասի կրոնական զգացմունքները ոտնահարելու համար։