Մահապատժի դատապարտված Femen ակտիվիստուհին փախել է տնային կալանքից

12:13 • 15.04.13

Femen կանանց միջազգային շարժման թունիսցի ակտիվիստուհի Ամինա Թայլերին հաջողվել է փախչել տնային կալանքից, հայտնում է Обозреватель-ը։ 

 

19-ամյա ուսանողուհին, ում դատապարտել են մահապատժի կիսամերկ լուսանկարները համացանցում հրապարակելու և դրանց կից սադրիչ գրություններ անելու համար, ներկայում գտնվում է ապահով վայրում։

 

Femen-ից հայտնել են, որ աղջիկն իրենց հետ կապվել է և պատմել իր առևանգման և տնային կալանքի սարսափելի պատմությունը։ «Femen-ը շնորհավորում է բոլորին միջանկյալ հաղթանակի կապակցությամբ։ FREE AMINA»,- ասել են շարժման մասնակիցները։