Վերջնագիր ներկայացնել ու չիրականացնել՝ նշանակում է բազմապատկել հակառակորդի ուժերը .Գագիկ Գինոսյան

10:19 • 15.04.13

Վերջնագիր ներկայացնելն ու չիրականացնելը նշանակում է բազմապատկել հակառակորդի ուժերը : Սրանք Գարեգին Նժդեհի խոսքերն են, որ Tert.am-ի հետ զրույցում մեջբերեց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր, նախկին ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը:


«Դրա իմաստն այն է, որ եթե վստահ չես վերջնագիրդ իրականացնելու մեջ, ապա ավելի լավ է դրանք չհնչեցնես: Ես 87 թվականից նաև դա եմ ուսումնասիրում և ինձ համար ակնհայտ ճշմարտություն են նժդեհյան մոտեցումները»,- ասաց նա՝ ի պատասխան հարցի, թե արդյոք շարժման հետ հույսեր կապող շատ անձանց հիասթափության պատճառն այն չէ՞ր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախքան այդ, շատ ուլտիմատիվ մտքեր էր արտահայտում՝ բացառելով չհաջողելը. սկսած Սերժ Սարգսյանի երդվելն իր դիակի վրայով բացառելուց ու ապրիլի 9-ին «Նոր Հայաստան» ունենալուց մինչև հայտարարությունը, որ կգնա ՌԴ ու այնտեղից կբերի հայ ժողովրդի հաղթանակը:


Գագիկ Գինոսյանը, հիշեցնենք, մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 9-ին շատ գրագետ կերպով փոխվել էր ժողովրդի դժգոհության հունը՝ այն ուղղորդելով այլ տեղ: