Միխայիլ Գորբաչովը Գերմանիայում ոսկե մեդալի է արժանացել

12:28 • 15.04.13

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Գերմանիայում ոսկե մեդալի է արժանացել՝ ռուս և գերմանացի ժողովուրդների միջև հաշտեցման և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։

 

Ինչպես նշում է Euromag-ը, մեդալի հանձնման գաղափարը պատկանում է Քրիստոնեա-դեմոկրատական միության Թոշակառուների միության կազմակերպությանը, որի շարքերում կա 57 հազարից ավելի մարդ։

 

Մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 22-ին, մայրաքաղաք Բեռլինում, որին կմասնակցի նաև երկրի կանցլեր Անգելա Մերկելը։ Ըստ ИТАР-ТАСС-ի ունեցած տվյալների՝ հենց Մերկելի ձեռքից էլ Գորբաչովը կստանա ոսկե մեդալը։