Հյուսիսային Կորեայում մեծ շուքով նշում են Արևի օրը՝ Կիմ Իր Սենի ծննդյան օրը
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում ապրիլի 15-ին նշվում է ազգային մեծագույն տոներից մեկը՝ երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրը, որն անվանում են նաև Արևի օր, հայտնում է Корреспондент-ը։
Կիմ Իր Սենի ծննդյան 101-ամյակին երկշաբաթյա ընդմիջումից հետո առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Նա այցելել է Կիմսուսանի դամբարան՝ իր պապիկին և հորը «հարգանքի տուրք» մատուցելու։ Բացի այդ, հյուսիսկորեական մայրաքաղաքում կայացել է Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի արձանների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։
Հյուսիսային Կորեայում հայտարարված ռազմական դրությունը չի խանգարել բազմահազարանոց ցույցերով և մարաթոնով հսկայական տոնակատարություն կազմակերպել, որին մասնակցել են մարզիկներ՝ 16 երկրներից։
Ինչպես սպասվում է, հենց այսօր՝ ի պատիվ տոնի, Հս. Կորեան բալիստիկ հրթիռ կարձակի։













