Մերկելը կարող է հրաժարական տալ 2015 թվականին. Bild
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող է հրաժարական տալ 2015թ., եթե սեպտեմբերին կայանալիք ընտրություններում վերընտրվի իր պաշտոնում, գրում է Газета-ն՝ հղում կատարելով գերմանական Bild-ին։
Հեղինակավոր պարբերականն ընդգծում է, որ 2015թ. կլրանա Մերկելի ծննդյան 60-ամյակը և երկրի ղեկավարի պաշտոնում գտնվելու 10-ամյակը։
Սակայն Reuters-ն իր հերթին նշում է, որ կանցլերի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը։ Նա նաև նշել է, որ գալիք ընտրություններում հաղթելու դեպքում Մերկելը կպաշտոնավարի քառամյա ժամկետն ամբողջությամբ։










