Գրիգորի Լեպսը 1 մլն ռուբլի է պահանջում իրեն ոչ սեքսուալ անվանելու համար

22:38 • 15.04.13

Ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսը դատական հայց է ներկայացրել «Желтая Газета»-ի դեմ՝ իր նկարը կասկածելի վարկանիշային աղյուսակում օգտագործելու և իրեն վիրավորելու համար: Խոսքը սեքսուալ աստղերի ցուցակի մասին է, հայտնում է Life News-ը:

 

Այդ վիրավորանքի համար Լեպսը 1 մլն ռուբլի գումար է պահանջում: Լեպսը հայցում շեշտը դրել է առանց իր հետ համաձայնեցնելու կոնկրետ լուսանկար օգտագործելու հանգամանքի վրա:

 

Գործով առաջին նիստը կկայանա ապրիլի 16-ին:

 

Նախկինում նույն հրատարակության դեմ դատը Լեպսը շահել էր՝ ստանալով 100.000 ռուբլի: Այժմ ընթացքի մեջ է նաև НТВ-ի դեմ Լեպսի հայցը, որով նա 2 մլն է պահանջում: