Օբաման ուղերձ է հղել Պուտինին

15:59 • 15.04.13

«Մանգիտսկու ցուցակի» հրապարակման բերումով լարված ռուս-ամերիկյան հարաբերությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը:

 

Ըստ այդմ՝ Օբաման Պուտինին առաջարկներ է արել, որոնք վերաբերում են առևտրատնտեսական ոլորտին: Դրանք կոնկրետ առաջարկներ են, որոնք համապատասխանում են «ապահովագրական ցանց» ստեղծելու Պուտինի գաղափարին, որը պետք է «օգնի դժվարին պահերին, երբ քաղաքական կոնյուկտուրան ինչ-ինչ դժվարություններ է առաջացնում»:

 

Ուղերձը Պուտինին էր փոխանցել ազգային անվտանգության հարցերով Օբամայի օգնական Թոմաս Դոնիլոնը: