Երևանի Արցախի փողոցում վրաերթի են ենթարկել 41-ամյա տղամարդու

10:21 • 15.04.13

«Դայվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 14-ին՝ ժամը 23.40-ի սահմաններում, Երևանի Արցախի փողոցի թիվ 17 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու։

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 

Կատարվում է քննություն: