Տոկիոյում հազարավոր ճապոնացիներ սպասում են Դիսնեյլենդի բացմանը (լուսանկարներ, տեսանյութ)

11:15 • 15.04.13

Հազարավոր ճապոնացիներ գիշերն անցկացրել են Տոկիոյի Դիսնեյլենդի դարպասների մոտ՝ վրանային քաղաքում, որն այսօր նշում է իր 30-ամյակը, հայտնում է Корреспондент-ը։


Դիսնեյլենդի տնօրինությունը հույս ունի ծննդյան օրը 80 հազ. այցելու ընդունել։

 

Մեծահասակ այցելուներին գրավելու համար ղեկավարությունը 11 տարի առաջ Դիսնեյլենդից ոչ հեռու կառուցում է «Ծովային հանգստավայր Դիսնեյը», որը պաշտոնապես նախատեսված է առաջին հերթին մեծահասակ այցելուների համար. այգու ձևավորումը շուրջերկրյա ճանապարհորդության ոճում է, իրականացվում է ալկոհոլի ազատ վաճառք։


Երեսուն տարվա ընթացքում Տոկիոյի Դիսնեյլենդ է այցելել 570 մլն մարդ։ Միայն անցյալ տարի այստեղ եղել է 27 մլն մարդ։