ԱՄՆ-ում տղամարդու դիակն օգտագործել են շներին վարժեցնելու համար

01:15 • 15.04.13

Ավիավթարի հետևանքով զոհված տղամարդու ծնողները դատի են տվել իրավապահներին, ովքեր նրա դիակն օգտագործել են շների վարժանքների ժամանակ, հայտնում է Russia Today-ը:


32-ամյա Ռոջեր Դաննը զոհվել էր անցյալ տարի տեղի ունեցած ավիավթարի արդյունքում: Որոշ ժամանակ անց նրա մարմինը տեղափոխել են տեղի ոստիկանության գրասենյակ, որտեղ էլ զոհված տղամարդու մարմնի մասերը օգտագործվել են վարժանքներում՝ շներին սովորեցնելով մարդկային մարմիններ հայտնաբերել: 


Այն բանից հետո, երբ վարժեցման այս մեթոդի մասին տեղեկությունները հայտնվել էին թերթերում, 2 աշխատակիցները հրաժարական էին տվել: Նրանց տուգանել էին 1.000 դոլարով և դատապարտել են 100 ժամ ուղղիչ աշխատանքների: Բացի այդ իրավապահները ներողություններով նամակ էին գրել Դաննի ծնողներին:


Ըստ տղամարդու ծնողների փաստաբանի` հայրը և մայրը չգիտեին, որ նրանց որդու դիակն օգտագործվում է ոստիկանների կողմից, քանի դեռ այդ տեղեկությունները չէին հայտնվել ԶԼՄ-ներում: Այժմ նրանք դատական հայց են ներկայացրել ոստիկանության նկատմամբ՝ պահանջելով փոխհատուցել բարոյական և ֆիզիկական վնասի համար: