Ամերիկյան պետությունների կազմակերպությունն անհրաժեշտ է համարում ձայների վերահաշվարկը Վենեսուելայում

22:11 • 15.04.13

Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Խոսե Միգել Ինսուլսան հայտնել է, որ աջակցում է Վենեսուելայի ընդդիմությանը, որը պահանջում է կատարել երկրում կայացած նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ, գրում է Риа Новости-ն:


Ըստ նախնական տվյալների, ընտրություններում հաղթել է իշխող ուժերի ներկայացուցիչ Նիկոլաս Մադուրոն՝ հավաքելով ձայների 50.75%-ը: Իսկ ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսան ստացել է քվեարկողների 48.98%-ի հավանությունը, սակայն նա չի ընդունել իր պարտությունը: Ընտրություններին մասնակցել է Վենեսուելայի՝ քվեարկության իրավունք ունեցող 14.9 միլիոն քաղաքացի:


«Ինչ վերաբերում է ստուգման և ձայների վերահաշվարկի անհրաժեշտությանը, ապա ԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ինսուլսան հայտնում է իր աջակցությունն այս նախաձեռնությանը և Վենեսուելային առաջարկում է ԱՊԿ-ի ընտրյալ մասնագետների իր թիմի ծառայությունները»,-ասվում է կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ:


Այնուամենայնիվ սպասվում է, որ երկուշաբթի օրը Մադուրոն պաշտոնապես նախագահ կհայտարարվի: Պետական ԶԼՄ-ները քաղաքացիներին կոչ են արել տեղական ժամանակով հավաքվել Կարակասում կայանալիք պաշտոնական արարողությանը:


Մադուրոյին արդեն շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: