ԱՄՆ-ում Բոստոնյան մարաթոնի ժամանակ երկու պայթյուն է որոտացել, ևս մեկը՝ գրադարանում. 12 զոհ (թարմացված, տեսանյութ)

01:22 • 16.04.13

Երկուշաբթի կեսօրին, տեղի ժամանակով ժամը 14.45 Բոստոնի Քոփլի հրապարակում երկու պայթյուն է որոտացել հաղորդում է CNN-ը:

 

Պայթյունները տեղի են ունեցել Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ՝ 1 ժամ անց այն պահից, երբ առաջին վազորդները հատել էին այն: Պայթյունները միմյանց հաջորդել են մի քանի վայրկյանների ընթացքում: The New York Post-ի հաղորդմամբ 12 մարդ զոհվել է, իսկ 50-ը վնասվածքներ են ստացել: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ կասկածյալ հանցագործը հայտնաբերվել է և նա նույնպես գտնվում է հիվանդանոցում՝ ոստիկանների հսկողության ներքո: 


Բոստոնյան մարաթոնը դասվում է աշխարհի ամենահայտնի 5 մարաթոնների թվին: Այս տարի այն անցկացվում էր 117-րդ անգամ, մասնակցում էին 24.000 մարզիկներ, իսկ վազքուղու երկարությունը 47 կմ է:

 

01.06

_________________________________________________________________________ 

 

Բոստոնում հնչել է երրորդ պայթյունը՝ այս անգամ JFK գրադարանում: Ոստիկանությունը հաստատել է պայթյունների փոխկապակցվածությունը: Նախնական տվյալներով կազմակերպիչը Սաուդյան Արաբիայից է, ով նույնպես վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում: 

 

Տուժածներից 6-ի դրությունը ծայրահեղ ծանր է: Ոստիկանությունը նաև նշել է, որ մեծաթիվ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել քաղաքի այլ մասերում: 

 

ԱՄՆ-ը  Կենտրոնական հետախուզական վարչությունը միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական ակտ: