Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը հրաժարական է տվել
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հրաժարական է տվել: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստաալիքին:
Եգիպտոսի կողմից պաշտոնական հայտարարություններ չեն եղել: Հիշեցնենք, որ ալ-Արաբին հանդիսանում է նաև Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը:
Այսօր ավելի վաղ եգիպտական «Ալ-Յաում աս-Սաբիա»-ը հայտնել էր, որ ալ-Արաբին երեկոյան վերադարձել է Բեռլին կատարած 2-օրյա այցից, որտեղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ նա քննարկել է սիրիական ճգնաժամը և պաղեստինյան հարցը:










