ԱՄՆ-ում ռազմաբազաների և դեսպանատների հսկողությունն ուժեղացվել է. Օբաման խոստանում է պատժել ահաբեկչության մեղավորներին

10:52 • 16.04.13

ԱՄՆ-ում ռազմական բազաները և տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները Բոստոնի պայթյուններից հետո ուժեղացված պահպանության տակ են առնվել, տեղեկացնում է Взгляд-ը։


Պայթյուններից հետո անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում նաև Ճապոնիայում, տեղեկացրել է երկրի վարչապետ Սինձո Աբեն։


«Մենք զբաղված ենք կարևոր օբյեկտների առավելագույն անվտանգության ապահովմամբ»,-ասել է նա։ Նաև ուժեղացվել է Ճապոնիայում ԱՄՆ ռազմաբազաների պահպանությունը։


Անվտանգության միջոցառումներ են իրականացվում նաև Հորդանանում ԱՄՆ դեսպանատան մոտ։

 

Ամերիկյան իշխանություններն արդեն վերաբացել են Բոստոնի օդանավակայանը, որը փակվել էր մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խուսափել է տեղի ունեցածն ահաբեկչություն որակել։

«Մենք դեռևս չգիտենք, թե ով է իրականացրել դա և ինչու, մենք դեռ չունենք փաստեր և պետք չէ շտապել եզրակացություններ անելիս։ Սակայն համոզված եղեք՝ մենք կպարզենք ամեն ինչ։ Եվ պատասխանատու մարդիկ կամ խմբերն իրենց վրա կզգան օրենքի ողջ խստությունը»,-ասել է Օբաման։