Պուտինը խոստացել է օգնել ԱՄՆ-ին բոստոնյան ահաբեկչության հետաքննության հարցում

14:25 • 16.04.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, հայտնում է rosbalt.ru-ն։ 

 

Պուտինն ընդգծել է, որ հետաքննության գործում Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել ԱՄՆ իշխանություններին։

 

Ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ երկու պայթյուն է գրանցվել, որի հետևանքով մահացել է 3, վիրավորվել՝ 144 մարդ։

 

Միևնույն ժամանակ Պակիստանում «Թեհրիկ Թալիբան ի Պակիստան» թալիբների ծայրահեղական խմբավորման ղեկավարությունը հայտնել է, որ կապ չունի Բոստոնի պայթյունների հետ։


«Մենք կապված չենք այդ պայթյունների հետ։ Մենք ունենք համոզմունք հարձակվել ամերիկացիների և նրանց դաշնակիցների վրա, սակայն այս հարձակման հետ կապ չունենք»,- France Presse-ը մեջբերում է պակիստանյան թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Էհսանուլու Էհսանին: