Բոստոնի ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 144-ի, զոհերի թիվը` 3-ի (տեսանյութեր)
ԱՄՆ Բոստոն քաղաքում երեկ միջազգային մարաթոնի ընթացքում տեղի ունեցած երկու պայթյունների տուժածների թիվը հասել է 144-ի. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Պաշտոնապես հաղորդվում է երեք զոհի մասին։ Վիրավորներից 17-ի վիճակը ծանր է։
ԱՄՆ իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են համարում։ Դա ԱՄՆ տարածքում վերջին 11.5 տարիների ընթացքում տեղի ունեցած ամենախոշոր ահաբեկչական գործողությունն է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ հանցագործության շարժառիթները դեռ հայտնի չեն, իրավիճակն անկայուն է համարվում։
Հատուկ գործակալ, Բոստոնի բյուրոյի ղեկավար Ռիկ Դելորին հաղորդել է, որ Հետախուզությունների դաշնային բյուրոն գործի քննությունը վերցնում է իր վերահսկողության տակ։










