Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ ամերիկյան ուղղաթիռ է կործանվել

15:31 • 16.04.13

Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել, հայտնում է Courier Mail-ը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականի հայտարարությունը:

 

Yonhap լրատվականի փոխանցմամբ՝ խոսքը UH-60 Black Hawk-ի մասին է, որն ընկել է Չեոլուոն շրջանում, որը սահմանակից է Հյուսիսային Կորեային:

 

Չնայած ուղղաթիռում 12 մարդ է եղել, սակայն զոհեր չկան: Տասներկու զինվորական հոսպիտալացվել է:

Վթարը տեղի է ունեցել ամերիկա-հարավկորեական ընթացիկ զորավարժությունների ժամանակ, որը Հյուսիսային Կորեան քննադատել էր ու սպառնալիքներ հնչեցրել: