Հունաստանում սկսվել են զանգվածային կրճատումներ

17:19 • 16.04.13

Հունաստանում մինչև տարեվերջ աշխատանքից կհեռացվի 4.000 պետական ծառայող՝ համաձայն խնայողության ծրագրի, որը համաձայնեցվել է վարկատու «եռյակի» հետ (Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ), հայտնում է segodnya.ua-ն։

 

Այս կրճատումը կլինի երկրում պետական ծառայողների ամենազանգվածային կրճատումներին ուղղված առաջին քայլը, որոնց թիվը մինչև 2014թ. ավարտը պետք է կրճատվի 11 հազարով։

 

«Մեր հասարակությունը հասել է իր հնարավորությունների սահմանին։ Սակայն, վերջիվերջո, նպատակները կատարվում են, և ծրագիրը կատարելագործվում է։ Շուտով Հունաստանը կախված չի լինի հուշագրերից։ Հունաստանը կզարգանա և կդառնա մրցունակ։ Այլ կերպ ասած՝ մենք կունենանք ուժեղ Հունաստան»,- ասել է վարչապետ Անտոնիս Սամարասը։