Իրանում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել.կան զոհեր (թարմացված)

15:19 • 16.04.13

Իրանում՝ Պակիստանի հետ սահմանին, 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։


Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը՝ էպիկենտրոնը գտնվում է Խաշ քաղաքից 90 կմ հարավ-արևելք, հիպոկենտրոնը՝ 115 կմ խորության վրա։


Ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել են Պարսից ծոցի շրջանում և հասել մինչև Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։
 

Անցյալ շաբաթ դարձյալ Իրանում խոշոր երկրաշարժ էր տեղի ունեցել՝ Բուշերի մոտակայքում։ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը դարձել էր 40 մարդու մահվան պատճառ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին։

 

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
 


15.41

Ինչպես տեղեկացնում է իրանական Press TV-ն, ըստ նախնական տեղեկության զոհվել է առնվազն 40 մարդ։


16.30

Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 850 մարդ։

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, երկրաշարժի հետևանքով Իրանի հետ սահմանամերձ Պակիստանի Մուշքիլ բնակավայրում 1000 տուն է ավերվել։

Պակիստանի լրատվամիջոցների տվյալներով՝ Խարան բնակավայրում երկրաշարժի պատճառով զոհվել է 5 մարդ: