Իրանը Պարսից ծոցում միջին հեռահարության հրթիռ է փորձարկել

14:16 • 16.04.13

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի զինված ուժերը միջին հեռահարության «երկիր-ծով» դասի հրթիռ են հաջողությամբ փորձարկել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ իրանական լրատվամիջոցներին հղումով։


Իրանի պաշտպանության փոխնախարար Մաջիդ Բոքայայի խոսքով՝ հրթիռն արձակվել է Պարսից ծովի ավազանում։


Հրթիռի թռիչքի հեռավորությունը չի ճշգրտվում։