Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Պակիստանում 34 մարդ է զոհվել

21:37 • 16.04.13

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, որի էպիկենտրոնը գտնվում էր պակիստանյան սահմանի մոտ, Պակիստանում զոհվել է առնվազն 34 մարդ, հարյուրավոր տներ քանդվել են: Այս մասին հայտնում է BBC-ին՝ հղում կատարելով պաղեստինյան աղբյուրներին:


Իրանական հեռուստատեսությունն ավելի վաղ հայտնել էր, որ 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, սակայն ավելի ուշ հերքել է այդ հայտարարությունը՝ մանրամասնելով, որ խոսքը գնում է 5 վիրավորների մասին:


Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է իրանական Սիստան նահանգում, որը սահմանակցում է Պակիստանին:


Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հնդկաստանի մայրաքաղաքում և Պարսից ծոցի երկրներում: