Մայիսի 1-ին Բեռլինում ավելի քան 20 ցույց կանցկացվի
Բեռլինյան կազմակերպությունները հայտարարել են մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը, ավելի քան 20 ցույց կազմակերպելու մասին, տեղեկացնում է euromag.ru-ն։
Ոստիկանությունը նախորդ տարվա համեմատ ավելի մեծաթիվ է լինելու։ Այդ մասին հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Շտեֆան Ռեդլիխը։
2012թ.-ի մայիսի 1-ի գիշերը փողոցներում հերթապահություն է իրականացրել մոտ 7.000 ոստիկան։
Այս տարի դաշնային այլ տարածքներում ևս անհրաժեշտ կլինի ուժեղացնել հսկողությունը։ Իշխող Ազգային դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է երկու ցույցի կազմակերպման մասին՝ մեկը Շյոնեվայդում, մյուսը՝ Մարցանում։ Ոստիկանությունը ենթադրում է, որ կկայանա ցույցերից միայն մեկը։
Մայիսի 1-ի նախօրեի երեկոյան Բրանդենբուրգյան դարպասների մոտ կհավաքվեն ձախ խմբավորումները։ Ժամը 18։00-ին մեկնարկելիք հավաքին նախատեսվում է 10.000 մարդու մասնակցություն։










