«Թաիրով» կոչվող ջրանցքից դուրս է բերվել 15-ամյա աղջիկ, ում վիճակը ծանր է

17:03 • 16.04.13

Այսօր, ժամը 13.47-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքից Երևանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը և անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 15-ամյա (1998 թ. ծնված) Գոհար Ավոյանին։


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, վերջինս Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 6/6 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ է, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երևանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: