Վրաերթ Երևան–Մեղրի ճանապարհին, տուժածը մահացել է հիվանդանոցում
«Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը ապրիլի 15-ին՝ ժամը 18.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տուժածը հիվանդանոցում նույն օրը՝ ժամը 23.45-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:










