Երևանում «Նիսսան Տիդայի» վարորդը 16–ամյա 2 աղջկա է վրաերթի ենթարկել
10:15 • 16.04.13
«Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 15-ին՝ ժամը 11.40-ին, Երևանի Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա երկու աղջիկների։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










