Սիրիայի նախագահը ստորագրել է համընդհանուր համաներման մասին հրամանագիր

11:52 • 16.04.13

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ստորագրել է համընդհանուր համաներման մասին հրամանագիր, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը։

 

Համաներման են ենթակա մինչ այսօր՝ 2013-ի ապրիլի 16-ը, կատարված բոլոր հանցագործությունները։ Համաներումն արվում է ճգնաժամի քաղաքական կարգավորման ծրագրի համաձայն, որն ավելի վաղ առաջարկել էր Սիրիայի նախագահը։

 

Սիրիայում կառավարական զորքի և ընդդիմության միջև հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից։ ՄԱԿ-ի տվյաներով՝ այս ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 70.000 մարդ։