Հայաստան կայցելի ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը

11:11 • 16.04.13

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը։

Tert.am –ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Տիգրանը Բալայանն ասաց, որ Էդվարդ Նալբանդյան–Թյորբյորն Յագլանդ բանակցությունների օրակարգում ներառված են ԵԽ–ի հետ օրակարգային, ինչպես նաև մեկ ամսից ԵԽԽՎ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ստանձնման հետ կապված հարցեր:
 

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախարարների կոմիտեում պետությունները ռոտացիոն կարգով նախագահությունը ստանձնում են վեց ամիս ժամկետով:


Թյորբյորն Յագլանդը Հայաստանում կլինի մինչև ապրիլի 18-ը։ Այցի ընթացքում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:


Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: