Թուրքական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ ենթադրյալ ռումբի պատճառով

09:40 • 16.04.13

«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որ Ստամբուլից թռել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, ռումբի առկայության վտանգի պատճառով հետ է վերադարձել, տեղեկացնում է TRT Haber-ը։

 

Տարածված տեղեկության համաձայն՝ օդաչուն թռիչքի պահին օդաչուական խցիկում հեռախոս է գտել։ Նա ենթադրել է, որ դա հեռակառավարվող ռումբ է և վերադարձել է Ստամբուլ։

 

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հարկադիր վայրէջքից հետո անվտանգության մարմիններն ուսումնասիրել են ինքնաթիռը։

Վերջին տվյալներով՝ ինքնաթիռում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։