Ուկրաինայում ապօրինի շինարարության համար մեղադրվող ադրբեջանցին դանակով հարձակվել է պատգամավորի վրա (տեսանյութ)

18:18 • 16.04.13

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Լիշչենկոյի նկատմամբ ապրիլի 13-ին զինված հարձակում է իրականացրել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը, ով փորձել է դանակով հարվածել պատգամավորին։

 

Ինչպես նշում է Известия-ն, միջադեպը տեղի է ունեցել Ազգերի բարեկամության սպորտային այգու տարածքում, որտեղ անհայտ անձինք, առանց օրինական թույլտվության, մայթի վրա շինարարություն են սկսել։

 

Պատգամավորը տեղի բնակիչների դժգոհ ահազանգից հետո անմիջապես դիմել է շինարարությունը նախաձեռնողին՝ պահանջելով ապօրինի շինարարության վերաբերյալ թույլտվություն ներկայացնել։ Դրան ի պատասխան ադրբեջանցին դանակով հարձակվել է Լիշչենկոյի վրա, սակայն նկատելով, որ ներկաներից մի քանիսը նկարահանում են, հրաժարվել է իր հանցավոր քայլը շարունակելուց։

 

Քիչ անց դեպքի վայր են ժամանել իրավապահները, սակայն հրաժարվել են ձերբակալել ադրբեջանցուն՝ նույնիսկ, երբ նա անձամբ հաստատել է հարձակման փաստն ու ցույց տվել սառը զենքը։