Վենեսուելայում պարտված ընդդիմությունը բողոքի ակցիաներ է սկսել

09:09 • 16.04.13

Վենեսուելայի նախագահական ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել փողոցներ, երբ Ազգային ընտրական հանձնաժողովը հաստատել է իշխող կուսակցությունից Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով։
 

Համաձայն պաշտոնական տվյալների՝ Մադուրոյին աջակցել է ընտրողների 50.75%-ը, իսկ նրա մրցակցի օգտին քվեարկել է ընտրողների՝ 48.97%-ը կամ մոտ 265.000-ով պակաս մարդ։

 

Կապրիլեսը չի ճանաչել ընտրությունների արդյունքները։ Նրան աջակցում են նաև ԱՄՆ-ն և Արաբական երկրների լիգան։
 

Ցուցարարներն իշխանություններին մեղադրել են ընտրության արդյունքները կեղծելու համար և ձայների վերահաշվարկ պահանջել։ Նրանք փողոցներում աղբի տոպրակներ են այրել։ Ամբոխին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

 

Ընդդիմությունը նախատեսում է ակցիաներ իրականացնել նաև ապրիլի 16-17-ին։ Մադուրոն իր կողմնակիցներին ևս կոչ է արել այդ օրերին փողոց դուրս գալ։

 

Վենեսուելայի նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 19-ին։