ԱՄՆ ոստիկանությունը տարհանել է Բոստոնի դատարանում գտնվող մարդկանց

23:47 • 17.04.13

Ոստիկանությունն այսօր տարհանել է Բոստոնի դատարանում գտնվող մարդկանց՝ աշխատակիցներին, դատավորներին, լրատվամիջոցների և այցելուներին, հաղորդում է Reuters-ը: 

 

Այլ մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդում: Ականատեսների խոսքով՝ շենքի առջև մեծ ամբոխ էր հավաքվել: 

 

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին՝ երկուշաբթի օրը, Բոսթոնի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ սպասվում էր Բոսթոնյան հայտնի մարաթոնի ավարտը, երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով 3 մարդ է զոհվել, 180-ը վիրավորվել են: Ընթանում է հետաքննություն: