American Airlines-ը համակարգչային խնդիրների պատճառով հետաձգել է մոտ 520 չվերթ
Ամերիկյան խոշոր American Airlines ընկերության շուրջ 520 չվերթներ հետաձգվել են, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Առաջին անգամ ընկերությունն իր ուղևորներին խնդիրների մասին հայտնել է ժամը 12:30-ին՝ Twitter-ի միկրոբլոգի միջոցով: Ընկերությունը ժամանակավոր խնդիրներ ուներ ամբողջ օրվա ընթացքում, սակայն տեղական ժամանակով 14:38-ին (Երևանի ժամանակով 22:38-ին) հայտարարել է չվերթների դադարեցման մասին, որպեսզի լուծվեն տեխնիկական հարցերը:
Ենթադրվում է, որ սա կվերաբերի տեղական ժամանակով մինչև 17:00-ն ընկած բոլոր չվերթներին: Որոշ ուղևորներ մնացել են ինքնաթիռներում, այլ անձինք չեն կարողանում տոմսեր պատվիրել:










