«Կենդանիների աշխարհում»՝ 45 տարի եթերում. հեռուստատեսային երկարակյացի պատմությունը և հաղորդավարները (տեսանյութ)

11:11 • 17.04.13

Ռուսական «Կենդանիների աշխարհում» հաղորդումն առաջին անգամ եթերում է հայտնվել 1968թ. ապրիլի 17-ին և մինչ այժմ մնում է ամենագլխավոր հեռուստատեսային երկարակյացներից մեկը, գրում է segodnya.ua-ն։

 

Սկզբում հաղորդումը չի ունեցել ոչ անվանում, ոչ հաղորդավար. եթերում ցուցադրվել են կենդանի բնության մասին վավերագրական ֆիլմեր։ Սակայն 1969 թվականի կեսերից հաղորդումը սկսում է համագործակցել հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Զգուրիդիի հետ. ով հորինում է ոչ միայն հաղորդման անվանումը, այլև թռչող կապիկով և վազող ջայլամներով շապիկը։

 

Հաղորդման հայտնի երաժշտության հիմքում արգենտինացի կոմպոզիտոր Արիել Ռամիրեսի La Peregrinacin («Ուխտագնացություն») երաժշտությունն է, որը կատարում է Փոլ Մորիայի ղեկավարած նվագախումբը։

 

Հաղորդման հաղորդավարները երեքն են եղել. Նիկոլայ Դրոզդով, ով վարում է հաղորդումը 1977-ից մինչ այսօր, Վասիլի Պեսկով, ով հաղորդումը վարել է 1975-1990 թթ., իսկ հաղորդման հիմնադիրն ու առաջին հաղորդավարն է Ալեքսանդր Զգուրիդին՝ 1968-ից մինչ 1975թ.։