Հրապարակվել է Բոստոնի ենթադրյալ ահաբեկչի երկրորդ լուսանկարը
Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում պատկերված է կասկածելի մի տղամարդ, ով ԱՄՆ Բոստոն քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ հեռու է վազում պայթուցիկով պայուսակից, հայտնում է Life News-ը։
Համացանցում հայտնվել են նաև պայթեցված ինքնաշեն սարքի մնացորդների լուսանկարները։
«Մինչ ցնցված մարդիկ փորձում էին փախչել որքան հնարավոր է հեռու, սևազգեստ տղամարդն այլ ուղղությամբ է գնում։ Դա ինձ կասկածելի թվաց. նրա գործողությունները բացահայտ պլանավորված էին»,- մեկնաբանել է տեսանյութի հեղինակը։
Բոստոնի իշխանությունների ներկայացուցիչներն արդեն դիմել են բոլոր նրանց օգնությանը, ովքեր կարող են աջակցել սարսափելի ողբերգության հետաքննության հարցում։












