Լախդար Բրահիմին կարող է դադարել համագործակցել Արաբական լիգայի հետ՝ մնալով միայն ՄԱԿ-ի պատվիրակը Սիրիայում

11:19 • 17.04.13

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին մտադիր է հեռանալ ԱԵԼ-ից, ով սիրիական ընդդիմության կողմից է հանդես գալիս, և մնալ միայն որպես Սիրիայի հարցով ՄԱԿ-ի պատվիրակ։

 

Ինչպես տեղեկացնում ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, նման տեղեկություն տարածվել է համաշխարհային կազմակերպության շտաբ-բնակարանում։

 

Վերջին շաբաթների ընթացքում դիվանագետները նշում էին, որ Բրահիմին հիասթափված է ԱԵԼ-ի գործողություններից, որոնք հասել են սիրիական ընդդիմության ճանաչմանն իբրև սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ։

 

Արաբական լիգան չի օժանդակում Բրահիմիի քաղաքական կարգավորման ջանքերին և նրա բոլոր կոչերը՝զերծ մնալ ապստամբներին օգնություն ցուցաբերելուց և զինելուց, ապարդյուն են անցնում։ Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը նրան հնարավորություն կտա չեզոքություն պահպանել։

 

ՄԱԿ-ի դիվանագիտական աղբյուրն ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին պատմել է, որ Բրահիմիի մանդատի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Այն, ինչ այժմ տեղի է ունենում, նման է սուրճի գավաթով գուշակություն անելուն»,-ասել է նա։
 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ Բրահիմին առաջիկա օրերին կլքի Սիրիայի հարցով հատուկ բանագնացի պաշտոնը։