Մեծ Բրիտանիայի ռազմաբազաներից 280 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ գույք են գողացել
Վերջին երկու տարիների ընթացում Միացյալ Թագավորության հարավարևելյան ռազմաբազաներից անհետացել է 230 հազար ֆունտ ստերլինգ ընդհանուր արժողությամբ գույք, գրում է Russian Today-ը: Անգլիական բանակի կորցրած գույքի կազմում են եղել չորս Land Rover մակնիշի մեքենաներ, պղնձե խողովակներ, ջրասույզի սաղավարտներ և կենցաղային տեխնիկա:
ВВС-ի հաղորդմամբ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունն աշխատում է գողերին գտնելու ուղղությամբ:
Պատգամավոր Լոուրենս Ռոբերտսոնը, ով ներկայացնում է Տյուկսբերի քաղաքը, որի մոտակայքում է գտնվում ՆԱՏՕ-ի բազաներից մեկը, հայտնել է, որ գողության մասշտաբներն ապշեցուցիչ են: Նրա խոսքերով, շատ ցավալի է, որ բանակն այդ ծավալի կորուստ է ունեցել:
Գողության դեպքերը գրանցվել են Ուիլտշայրի, Սոմերսեթի և Բրիսթոլի ռազմաբազաներում: Ընդհանուր առմամբ 2011-ի հունվարից մինչև 2012-ի դեկտեմբերը տեղի է ունեցել գողության 97 դեպք:
Ռոբերտսոնի խոսքերով, այդ բազաներում անվտանգության համար պատասխանատուները պետք է առավել մեծ ջանքեր գործադրեն այնտեղ կարգուկանոնի պահպանման համար:










