Մի խումբ ակտիվիստներ դատական հայց են ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ

00:26 • 17.04.13

Privacy International-ի ակտիվիստները դատական հայց են ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ՝ մեղադրելով նրանում, որ նրանք ոչինչ չեն ձեռնարկում Բրիտանիայի կողմից հսկման տեխնոլոգիաների մատակարարման գործում այնպիսի պետություններին, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ակտիվիստները պնդում են, որ բրիտանացի արտադրողներն առանց լիցենզիայի Բահրեյն են մատակարարել ծրագրային ապահովումներ, որոնք թույլ են տալիս հետևել համակարգիչների և սմարթֆոնների օգտատերերին:


Ըստ նրանց, նրանք ստիպված են եղել դատարան դիմել, որովհետև կառավարությունը հրաժարվել է հաստատել, որ զբաղվում է այս հաղորդագրությունների հետաքննությամբ: Կառավարությունը պնդում է, որ իրավունք չունի նման տեղեկություններ հրապարակել:


Արտադրողը, որին մեղադրել են այստեխնոլոգիաների վաճառքի մեջ, հերքում է, որ դեպի Բահրեյն արտահանում է կատարել և պնդում է, որ տեխնոլոգիաները կարող են գողացած լինել: