Իրանը հայտարարել է, որ պատրաստ է մինչև 50% ուրանի հարստացմանը
Իրանը կարող է ուրանը հարստացնել մինչև 50%, եթե դա պահանջվի, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով իրանական Fars գործակալությանը, որն այս տեղեկությունները ստացել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանիից:
«Ներկայում մենք չենք նախատեսում հարստացնել ավելի քան 20%, սակայն եթե լինի որոշակի անհրաժեշտություն, օրինակ որոշ նավերի և սուզանավերի համար, ապա Իրանը կարող է ուրանը հարստացնել մինչև 50%»,-հայտարարել է Դավանին:
Դավանին ընդգծել է, որ Իրանը երբեք ուրանը 20%-ից ավել չի հարստացրել: Ըստ նրա, ծավալուն ստորջրյա աշխատանքների համար իրանցի հետազոտողներին կարող են պետք գալ ատոմային սուզանավեր:
Անցյալ տարվա հունիսին Իրանը հայտարարել էր, որ սկսել է ստեղծել սեփական ատոմային սուզանավերը՝ ընդգծելով, որ ատոմային էներգիայի օգտագործումն այս դեպքում դուրս չի գալիս խաղաղ ատոմի ծրագրից:










