ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները բռնագրավել են Բարաք Օբամային ուղղված նամակը, որի մեջ թույն են հայտնաբերել
Վաշինգտոնի ոստիկանությունը ապրիլի 17-ին ձերբակալել է մի երիտասարդի, որի պայուսակը լի էր կնքված ծրարներով, հայտնում է CNN-ը:
Ոստիկանները նրան ձերբակալել են ԱՄՆ-ի Սենատի շենքից ոչ հեռու: Նրա մոտ հայտնաբերվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակ, որի ծրարում ռիցին տեսակի մահացու թույն է եղել, հաղորդում է Forbes-ը՝ վկայակոչելով «The Wall Street» ամսագրին:
Այժմ ձերբակալվածին հարցաքննում են ոստիկանության բաժանմունքում, իսկ նրա պայուսակի պարունակությունը ուղարկվել է փորձաքննության: Երիտասարդի ինքնության դեռևս մասին տվյալներ չեն հաղորդվում:
Ապրիլի 16-ին նման նյութ էր հայտնաբերվել նաև Միսիսիպի նահանգի սենատոր Ռոջեր Ուիքերին ուղղված նամակում: Սենատորին ուղղված հաղորդագրությունը նույնպես նրան չի հասել, քանի որ 2001 թվականից, երբ Կապիտոլիումում սիբիրյան խոցի սաղմ պարունակող նամակներ էին հայտնաբերվել, կոնգրեսականներին ուղարկվող նամակները ստուգվում են հատուկ սարքավորման միջոցով:
Ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք կապ չեն տեսնում նամակների միջադեպի և բոսթոնյան պայթյունների միջև:










